Հայ ազգային գաղափարախոսության ձևավորում՝  տիրապետություն, կամ ոչնչացում։

Հայ ազգային գաղափարախոսության ձևավորում՝ տիրապետություն, կամ ոչնչացում։

 

  1. Ազգային գաղափարախոսության նշանակությունը։

 

  • Ազգային գաղափարախոսության նպատակը՝ ազգի գոյապահպանումն ու նրա բնական զարգացումն է։ Բոլոր այն ժողովուրդները, որոնք ունեցել են ազգային գաղափարախոսություն և ղեկավարվել են այդ գաղափարախոսության հիմնադրույթներով, բռնել են պատմության քննությունը։ Դրա հետ մեկտեղ, պատմության քննությունը չեն բռնել այն ժողովուրդները, որոնք չեն ղեկավարվել ազգային գաղափարախոսության հրամայականով։ Այդպիսով, ազգային գաղափարախոսությունը՝ ժողովուրդների գոյապահպանման միակ ու հիմնական երաշխիքն է, այն մշտապես՝ հարատևող բոլոր ժողովուրդների ազգային և պետական քաղաքականության առանցքն է եղել․
  • Տարբեր մշակույթներ ուսումնասիրած յուրաքանչյուր մարդ լավ գիտի, որ չկա աշխարհում որևէ մի ազգ կամ պետություն, որն իր ներքին կյանքում չունենա քաղաքական կարծիքների կտրուկ տարբեր մոտեցումներ և վեճեր։ Սա մի բնական երևույթ է, քանի որ չի կարող ամբողջովին համընկնել երկու տարբեր մարդկային էակների աշխարհընկալումներն ու աշխարհայացքները՝ նույնիսկ եթե նրանք հայրենակիցներ, կրոնակիցներ, համաքաղաքացիներ, հարևաններ և անգամ հարազատ եղբայրներ կամ քույրեր են։ Այստեղ կարևորը, սակայն, ոչ թե այդ տարբերություններն են, այլ այն ընդհանուր գաղափարը, որն այնուամենայնիվ միավորում է այդ տարբեր, ցիրուցան եղած մարդկանց․ դա այն ընդհանուր գաղափարախոսությունն է, այն հիմնական նպատակների ու շահերի համընկնումը, որոնց շնորհիվ և գոյատևում է տվյալ ազգային միությունը՝ պետությունը։ Այսինքն՝ ազգի ու պետության գոյատևումը պետք է հիմնված լինի կայուն գաղափարի ու գաղափարախոսության վրա. գաղափարախոսության, որը միավորում է ազգը, այլ ոչ թե բաժանում այն… որը մշտապես շունչ է հաղորդում և սնում իր հետևորդ հասարակությանը… որը կտրված չէ իրականությունից ու բնության օրենքներից… որն ապրում ու լիաթոք շնչում է, նույնիսկ այն պարագայում, երբ նրան հետևող ժողովուրդը, կարծես, մահացու հարվածներ է ստանում։ Հենց այդպիսի՜ գաղափարախոսությունն է միայն, որ կարող է ապահովել ազգային միասնությունը։

Ուստի, ինչպես բազմաթիվ առանձին առողջական խնդիրներ՝ տվյալ կենդանի մարմնի համակարգային վիճակի ուղիղ արտացոլումն են, այնպես էլ ցանկացած ազգային ու պետական խնդիր՝ տվյալ ազգի և հասարակության հոգեկան ու մտավոր համակարգային վիճակի արտացոլումն է։ Ոչ մի շենք՝ ինչքան էլ այն գեղեցիկ լինի արտաքինից, չի կարող կանգուն լինել, եթե այն կոտրված աղյուսների վրա է հիմնված, իսկ փտած արմատով ծառը երբեք առողջ բերք չի տա իր տիրոջը։ Այսպիսով, միայն հոգեպես ու մտավոր առողջ ազգն է ընդունակ պահպանել այն գաղափարական հիմնասյունը, որի վրա հնարավոր կլինի ստեղծել կամ վերականգնել ազգային բարօրությունը։ Իսկ ցնցումների դեպքում հենց ա՜յդ հիմնասյունը հնարավորություն կտա արժանավայել ու պատվով հաղթահարել բոլոր դժվարությունները։ Եվ ինչպես որ երեխայի դաստիարակությունից է մեծ հաշվով  կախված նրա ապագան, այնպես էլ ազգի ապագան կախված է տվյալ ազգի մտավոր ու գաղափարական դաստիարակությունից։

 

  1. Հիվանդության ախտորոշում։

 

Յուրաքանչյուր հիվանդի բուժելու համար, նախ և առաջ, պետք է ախտորոշել նրա հիվանդությունը.

 

1) Ինքնախաբեությունը։

 

  • Ազգեր էլ կան, ազգեր էլ։

Այս հասարակ՝ «ինքնախաբեություն» բառի տակ թաքնված է մի ամբողջ թշվառություն։ Տեսնում ես՝ մեկը հիմար է, բայց կարծում է, թե խելք ունի… մյուսը՝ երկչոտ է, բայց կարծում է, թե առյուծի սիրտ ունի… երրորդը՝ ոչինչ չի սովորել, բայց իրեն հանճար է երևակայում… չորրորդը՝ չարագործ մեկն է, բայց իրեն առաքինության տիպար է համարում: Այս բոլորն առաջ են գալիս՝ ինքնախաբեությունից: Իսկ որպիսի բնավորություններ հայտնվում են անհատների մեջ, նույնպիսիք և հայտնվում են ամբողջ ժողովուրդների և ազգերի մեջ, որովհետև ամբողջը՝ մասերից է կազմված, իսկ ինչ որ մաս է՝ այն և ամբողջություն է։

Այսպիսով, ինքնախաբեությունը՝ մի աչք միայն ունի և նա ամեն բան՝ լավ կողմից է տեսնում, նրա մյուս աչքը կույր է՝ տգեղություններ, այլանդակություններ և մոլություններ տեսնելու համար: Եվ այս պատճառով այն թշվառականը, որ մի այդպիսի ողորմելի դրության մեջ է գտնվում, միշտ գոհ է իր վիճակից, որովհետև իր մեջ թերություններ չի տեսնում: Եվ դրա համար նա միշտ անշարժ է մնում, ոչ մի ձգտում՝ դեպի առաջադիմություն և որևէ մի պահանջ կյանքից չունի, իրեն ամեն բանով լիացած է համարում: Ուստի, կան ազգեր, որոնք որպես ընդհանրություն, միշտ գոհ են իրենց վիճակից, չունեն որևէ նոր ձգտումներ ու նպատակներ, նրանք սովորած են միայն հարմարվել՝ իրենց դժբախտ վիճակին, բոլոր ո՜չ բարենպաստ պայմաններին ու հանգամանքներին, որքան էլ որ դրանք ծանր և ստորացուցիչ լինեն։ Նման ազգերը՝ կործանվող ու վերացող ազգեր են։ Բայց հակառակ դրան՝ կան նաև այլ տեսակի ազգեր, որոնք, որքան էլ առաջ են գնում, արդյունաբերում ու կատարելագործվում, այնքան առավել դժգոհ են մնում՝ իրենք իրենցից և անընդհատ առաջ են շարժվում։

  • Ինչևէ, ինքնախաբեությունը հետևյալ արատներն է ծնում․

Ա) «Ազգասերները»՝ առաջին տեսակ։

Սրանց նշանաբանը բովանդակվում է հետևյալ սկզբունքի մեջ. «ինչ որ հայկական է, այն լավ է»: Նրանք մշտապես պատրանքների մեջ են ապրում։ Այս տեսակ «ազգասերների» խոսքը՝ գովասանությու՜նն է միայն. գովել, ոգևորվել, ուրախանալ՝ ազգի չունեցած կատարելություններով՝ ա՜յդ է նրանց սիրո երևակայական առարկան: Իսկ ներկայումս՝ համակարգիչների, հեռախոսների ու առցանց՝ հասարակական ցանցերի զարգացման դարում այդ «ազգասերները», կարծես, վերջնականապես կորցրել են իրենց և ամբողջովին տրվել մի «սուրբ» գործի, այն է՝ «յուրահատուկ» նկարների ու մեկնաբանությունների միջոցով առավել գեղարվեստորեն ներկայացնել հասարակությանն իրենց «ազգասիրությունը»։ Եվ նրանք միշտ վրդովվում են՝ «դավաճան» և «ուրացող» են համարում այն մարդուն, ով համարձակվում է՝ ազգի այս կամ այն թերությունները նկատել կամ նրա նախապաշարմունքների դեմ խոսել։ Ասում են՝ «դու ո՞վ ես, որ մեզ քննադատես»: Ուստի, մենք ամեն աղբ, ամեն կեղտ, ամեն ապականություն պետք է գովենք, որովհետև այդ ամենը՝ հայի աղբ է։ Այս տեսակ «ազգասերներին» ծանոթ չէ իրական «գործը», առաջադիմությունը: Նոր առաջարկները, սովորաբար, նրանք չեն ընդունում և արհամարհում են, սակայն ազգին՝ մեծ բարիք գործած են համարում, երբ նրա մասին պարզապես խոսում են։ Բայց նրանց ձայնն օտարը չի լսում… նրանք խոսում են միշտ իրենց նմանների հետ, որոնք իրենց երբեք չեն քննադատում: Նրանք բավարարված են այն ամենով, ինչ որ կա արդեն, ինչ որ թողել են մեր պապերը, իսկ մի նոր բան անելու համար՝ ո՜չ, դեռ սպասում են… Նրանք միշտ ոգևորվում են անցյալով. Վարդանը, Ավարայրի դաշտը, Անին՝ նրանց խոսակցության հիմնական նյութն է, իսկ աշխարհից ողորմություն խնդրելը, Հայոց Ցեղասպանության ու կոտորածների մասին ամենուր բարձրաձայն խոսելն ու դրա հետ կապված ճոխ-ճոխ միջոցառումների կազմակերպումը՝ կատարյալ ազգասիրություն են համարում: Օտար պետություններից մշտապես օգնություն խնդրելու մեջ՝ նրանք մի մեծ ապագա են տեսնում, իսկ հայոց փրկությունը՝ հայոց եկեղեցու մեջ են գտնում:

Բ) «Ազգասերները»՝ երկրորդ տեսակ։

Դրա հետ մեկտեղ, կա և նման «ազգասերների» երկրորդ տեսակը, որն առաջինի՝ կեղծ պատճենն է: Սրանք խարդախ մարդիկ են, որ ազգասիրական դիմակի ներքո թաքցնում են իրենց շահեկան նպատակները: Այսպիսիները սովորաբար խառնվում են գործին: Նրանք լինում են` բազմաթիվ հայ համայնքների և կազմակերպությունների ղեկավարներ, դպրոցների հոգաբարձուներ, եկեղեցիների գանձապետներ, հարուստ որբերի խնամակալներ, բարեգործական նպատակով նվիրված գումարների կտակակատարներ, առաջնորդ-սրբազանների խնկարկուներ, աղքատների պաշտպաններ և այլն: Այս տեսակ «ազգասերների» թվում են և այն բարերարները, որոնք միշտ կողոպտել են, հափշտակել և հազարումեկ կերպ ավազակությամբ հարստություն են դիզել. և վերջիվերջո ցանկանում են լավ մարդ ձևանալ, ու իրանց կեղտոտ անցյալը ծածկել՝ ազգասիրական քողով: Այս տեսակ «ազգասերները» սիրում են ազգը՝ նրան կողոպտելու համար, որպես հոգեգեշը՝ թմրեցնելով է ծծում իր զոհի արյունը: Նրանց գործունեության ոճը դեռևս նույնն է՝ մշտապես հայրենասիրական վեհ կոչերով հանդիսանալ  և օգտագործելով հայ հասարակության նուրբ ու զգայուն լարերը՝ հնարավորինս մեծ շահ և օգուտ քաղել այդ սուրբ գործից՝ թե՜ ֆինանսական, թե՜ փառքի տեսքով։

Գ) Օտարամոլները։

Մեկ այլ բացասական պատկեր են կազմում օտարամոլները, որոնք ոչ ազգ են ճանաչում, ոչ ազգություն։ Բայց դա չէր լինի այնքան վնասակար, եթե նրանց այդ բնավորությունը՝ պարզապես կրավորական լիներ և ոչ թե եռանդուն։ Այս տեսակն էլ միշտ և ամենուր իր գլխավոր նպատակն է համարում՝ սևացնել իր ազգը, մտածելով, թե որքան շատ այն սևացնի, այնքան ինքն առավել «սպիտակ» ու լավը կերևա՝ օտարի աչքերում։ Այսինքն՝ ազգը սևացնելով նրանք փորձում են օտարի «աչքը մտնել», ու իրենց պատկանելիությունն ազգին՝ ինչ-որ կերպ արդարացնել, քանի որ իրենց ազգը՝ թերզարգացած են համարում և որի թերությունները, որպես իրենք կարծում են, իրենց հետ ընդհանրապես որևէ կապ չունեն։ Բանն այն է, որ տվյալ դասակարգի ներկայացուցիչների բնախոսական տվյալները նրանց թույլ չեն տալիս ժխտել, որ իրենք ևս ա՜յդ ազգն են ներկայացնում, ու հետևաբար, նրանց այլ բան չի մնում, քան ազգին մշտապես քննադատել, արատավորել ու զրպարտել։ Սրանց կարծիքով՝ որքան շատ քննադատես ազգդ, այնքան՝ օտար հասարակության կողմից առավել լավ «հայ» (կամ արդեն ոչ «հայ») կընկալվեն, իբրև թե իրենք՝ մի ա՜յլ տեսակ «մտավորականներ» են, մի ա՜յլ տեսակ «խելքի կտոր» են։ Նրանք շատ հաճախ նախընտրում են՝ «ամերիկացի», «ռուս» կամ «ֆրանսիացի» ներկայանալ, քանի որ գիտեն, որ նշված ազգերի պետությունները՝ հայտնի և ուժեղ պետություններ են, ու հետևաբար, կարիք չի լինի երկար-բարակ բացատրելու իրենց ծագման պատմությունը։ Դրա փոխարեն, որպես «հայ» ներկայանալով, նրանց առջև մի ահռելի ու տանջալի գործ է բացվում՝ բացատրել օտարին, թե  որտեղ է գտնվում Հայաստանը, հայը՝ ինչ ազգ է, կամ հայոց լեզուն՝ ինչ լեզու է… մանավանդ այն պարագայում, երբ նրանք իրե՜նք այդ ամենը չգիտեն, իսկ չէ՞ որ նման բաները չիմանալն, այնուամենայնիվ, ամոթ բան է։ Երբեմն այս «օտարամոլներն» այսպես են ներկայանում․ «ես ուկրաինացի եմ՝ հայի ծագումով», ձգտելով նման խուճուճ խոսքերով որքան հնարավոր է խորը՝ օտարի հետույքի մեջ մտնել և գոնե այդ ձևով գովասանքի արժանանալ։ Այսպիսով, որքան շատ են նրանք սևացնում իրենց ազգը, այնքան առավել երջանիկ են իրենց զգում, քանի որ կարծում են, որ դա բարձրացնում է իրենց սեփական համբավը՝ օտարի աչքերում։ Բայց նրանք, սովորաբար, չեն հասկանում, որ օտարն իրենց պես միամիտ չէ ու լավ գիտե, որ իր ազգին ուրացողն ամեն տեսակի սրիկայության ընդունակ է, և այդպիսի մարդու վստահելը՝ մեծ սխալմունք է։ Նա մի խղճուկ ոչնչություն է՝ նման  մի մոլորված ոչխարի, որ վազվզում է այս և այն կողմ, փնտրելով գեթ մի վայր, որտեղ նա հանգիստ ու պարտականություններից ազատ կլինի։

Վերոնշված՝ և՜ «ազգասիրության», և՜ «օտարամոլության» արդյուքն այն է, որ տվյալ հասարակությունը չգիտի իր թերությունները  և չի աշխատում՝ դրանք շտկելու ուղղությամբ, ինչը նշանակում է, որ այն պարզապես չի զարգանում  ու միշտ նույն՝ լճացման վիճակում է գտնվում։ Իսկ փոփոխվող աշխարհում ազգի անփոփոխականությունը՝ պարզապես նրա կործա՜նումն է նշանակում։ Ինչևէ, ակնհայտ է, որ «ինքնախաբեությունը՝, – գրում է Մեծն Րաֆֆին, – բարոյական ինքնասպանություն է, մի մեռելություն է, որի մեջ մարդկային բոլոր կրքերը հանգիստ են։»

 

2) Ինքնաճանաչությունը։

 

Ինքնախաբեության հակառակն է՝ ինքնաճանաչությունը։ Նրա հայրը՝ ձգտումն է, իսկ մայրը` դժգոհությունը: Նա ոչնչով չի բավարարվում: Նա շատ բան ունի, ինչը սակայն, իր աչքին սակավ է երևում: Նա միշտ դեպի վեր է նայում, աշխատում է բարձրանալ: Նա ըմբռնել է մարդկային կատարելությունները, ծանոթ է բարձր ու վսեմ գաղափարներին և համեմատվելով կատարելագործված ընդհանրության հետ՝ իրեն շատ փոքր է համարում: Դրա համար և միշտ դժգոհ է: Նա կրկնում է Սոկրատեսի հետ. «Ես միայն մի բան գիտեմ՝ այն է, որ ոչինչ չգիտեմ»: Այդ խոսքի մեջ է ինքնաճանաչության ամբողջ վսեմությունը:
Երանելի է այն մարդը, որ այսպես է զգում: Այստեղի՜ց է առաջ գալիս տոկուն աշխատասիրությունը, դա՜ է ոգևորում մարդուն՝ դեպի անդադար առաջադիմության, դա՜ է ծնում  հանճարներ, արհեստ, գիտություն և աշխարհի բարօրություն։

 

3) Միասնությունը։

 

Բոլորիս է հայտնի Եղիշե Չարենցի՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է» արտահայտությունը։ Սակայն որևէ մեկը մինչ օրս չի բացատրել հայ ազգին, թե «միասնություն» բառի տակ մենք իրականում ի՞նչ պետք է հասկանանք։ Պարզաբանեմ միտքս։

Մի՞թե կարող է առողջ լինել կենդանի այն մարմինը, որի օրգանների մեծ մասն այդ մարմնից դուրս են հանված… սա հռետորական հարցում է։ Օրինակ, դու ասում ես. «Հայաստան, Արցախ և Սփյուռք» եռամիասնություն… ճշմարի՞տ։ Սկսենք նրանից, թե այդ դեպքում ինչու՞ Արևմտյան Հայաստանը նույնպես ներառված չի այս «սրբազան» ցանկում… մի՞թե արդեն համակերպվել ու հարմարվել ենք, որ այն այլևս մերը չէ։ Իսկ Նախիջևանի վերաբերյալ ի՞նչ կասես։ Երկրորդ.արդյո՞ք յուրաքանչյուր ողջ մարդու նկարագրելիս դու նույնպես բաժանում ես նրան տարբեր օրգանների՝ սիրտ, ուղեղ, թոքեր և այլն, թե՞ պարզապես՝ «մարդ արարած» ես նրան կոչում… սա ևս հռետորական հարցում է։ Զարմանալի է, բայց փաստ՝ հայոց աշխարհն այսօր հենց ա՜յս մասնատված մարմնի տեսքն ունի։ Իսկ ամենավատն այն է, որ այս ո՜չ առողջ մարմինը մենք՝ հայերս առողջ ենք համարում։ Այդ հիվանդությունը մեզ համար ոչ թե որպես հիվանդություն է դիտարկվում, այլ ընդհակառակը՝ հպարտության աղբյուր։ Ինչպե՞ս կարող է բուժվել նա, ով ոչ միայն չի գիտակցում իր հիվանդությունը, այլ ավելին՝ նույնիսկ հպարտանում է դրանով։

 

Առավել մանրամասնենք․

  • Անհատը։

Նախ և առաջ, հարկավոր է նշել, որ բազմաթիվ ազգային ողբերգությունների, ընդհանուր պիտանի գաղափարախոսության պակասի ու դրա հետ կապված բազմաթիվ դժբախտությունների պատճառով հայերն այսօր՝ անհատական ազգ են դարձել և ոչ հավաքական։ Երբեմն հայը՝ հզոր անհատ է, բայց Հայաստանն արդեն (դեռևս) հզոր պետություն չէ։ Շատ է պատահում, երբ իր գործում հասկացող ու հարուստ հայը՝ հայ ազգային ու պետական հարցերում բոլորովին տգետ ու անհասկացող է։ Իր մահկանացության պատճառով այդ անհատը, սովորաբար, անհեռատես է լինում, նա անհամբեր է՝ ազգային ապագայի հանդեպ, չունի ռազմագիտական մտածելակերպ։ Անհատը սովորաբար ձգտում է՝ ցանկացած գնով արժանանալ հասարակության ընդհանուր գնահատանքին ու ստանալ փառքի իր չափաբաժինը՝ հե՜նց այսօր և ա՜յս պահին։ Նա ճշտգրտորեն չի ընկալում «ազգ-պետություն» գաղափարի իրական իմաստն ու նշանակությունը, որի մասին կասեմ այս հոդվածի համապատասխան բաժնում։ Սակավ է պատահում, երբ անհատը պատրաստ է պակասեցնել իր ԵՍ-ը՝ հանուն ընդհանուր մշակութային ու ցեղային շահի, որից, ի դեպ, ինքը նու՜յնպես անձնական շահ ունի և առանց որի, պատմական կտրվածքով, ինքը որպես անհատ՝ արժեք ու նշանակություն չունի։ Նա հաճախ չի գիտակցում, որ յուրաքանչյուր հասարակության մշակույթի առավելություններից ու ձեռքբերումներից օգտվելու համար դու պետք է հրաժարվես մարդու՝ կենդանուն յուրահատուկ որոշ բնազդներից ու սովորություններից, այլապես՝ տվյալ հասարակությունն ինքն իրեն կոչնչացնի։ Այսպիսով՝ անհատը պետք է հասկանա, որ պետք չէ վախենալ լավից հրաժարվելուց՝ կատարյալին հասնելու համար։ Ուստի, ավելի քիչ նշանակություն պետք է տալ անհատներին և ավելի մեծ` քաղաքական ու գաղափարական սկզբունքներին։

  • Միասնության ճանապարհը։

Ակնհայտ է, որ հայ ազգն այսօր պառակտված է, և առանց նրա համազգային ու գործնական միավորման, չի կարող լուծվել հայերի որևէ խնդիր և չի կարող ապահովվել որևէ պետական զարգացում ու էական առաջընթաց։ Բայց ի՞նչ է նշանակում՝ «միավորվել» կամ «միասնություն» և ինչպե՞ս միավորել, օրինակ.ԱՄՆ-ի, Ուրուգվայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Լիբանանի, Ավստրալիայի, Եգիպտոսի, Իրանի, Հայաստանի հայությունը… չէ՞ որ նրանցից շատերը բոլորովին տարբեր միջավայրներում են ապրել, մեծացել ու շատերն արդեն իսկ տարբեր սովորություններ ունեն։

Փաստ 1.

Նրանց կարող է միավորել հետևյալ ըմբռնումն ու գիտակցումը.սփյուռքահայերից յուրաքանչյուր անձ՝ մե՜կ ցեղային աղբյուր, մե՜կ ընդհանուր ազգային հիմք և միայն մե՜կ հայրենի հողատարածք ու պետություն ունի։ Նրանք բոլորը՝ Հայկական լեռնաշխարհի, Արարատյան ցեղի, հայերի միակ երկիր՝ Արմենիայի անբաժանելի մասնիկն են։ Իսկ այդ ամբողջ հայ բազմության՝ օտար երկրներում գտնվելու հանգամանքն ինքնի՜ն մի մեծ պատահականություն և սխալմունք է, նրանց՝ իրենց հայրենիքից բռնի տեղահանության, իրենց նախնիների մոլորվածության կամ շփոթմունքի արդյունք է։ Այսինքն՝ օտարության մեջ գտնվելը՝ ողբերգության, այլ ոչ թե բախտի բարենպաստման հարց է։

Փաստ 2

Նշված գիտակցումը, սակայն, սփյուռքի մեջ հնարավոր է ներշնչել միայն մեկ պարագայում, երբ հենց Հայաստանում, նախ և առաջ, կդադարեցվի ամեն տեսակի խտրականություն՝ սփյուռքահայերի նկատմամբ, ինչն այսօր առկա է գրեթե բոլոր բնագավառներում՝ ներառյալ օրենսդրական։ Հետևյալ խոսակցությունը, կարծում եմ, շատ լավ է բացատրում՝ գործերի ներկա դրությունը․

Ասում ես․

Թշնամուն արժանի պատասխան պետք է տրվի բոլոր բնագավառներում։ Զիջումները թշնամուն, եթե դրանք արվում են, ապա բացառապես լավ մտածված ու արդարացված պետք է լինեն, իսկ հասարակությունն էլ պետք է ճիշտ հասկանա՝ ինչից է զրկվում՝ ինչի դիմաց։ Հաջողությունն ընդամենը պատրաստվածության և համապատասխան հնարավորությունների համընկնումն է։ Ուստի, ու՞ր են քո պատրաստությունները։

Պատասխանում են․

Տո դու լուռ մնա է, մենք մեր գործը լավ գիտենք։ Մենք ոչինչ չենք կարող անել և այլ ելք չունենք։

Ասում ես․

Մենք ամբողջ ազգով տեսա՜նք, թե որքան «լավ» գիտես, այն է՝ ոչի՜նչ էլ չգիտես իրականում։ Խորհրդակցիր նրանց հետ, ով գործից հասկանում է  և ով կարող է օգտակար լինել՝ ազգային ու պետական շահերին վերաբերող հարցերում։

Պատասխանում են․

Տո լավ է, հեռվից հեշտ է խոսել։ Տաք տեղից միշտ էլ հեշտ է քննադատել։

Ասում ես․

Նախ, չեմ քննադատում, այլ պարզապես խորը ցավ եմ ապրում։ Երկրորդ․տաք տեղը, եթե այն իսկապես տաք է, հեշտ չէ ստեղծել, առավել ևս՝ բնական միջավայրից դուրս գտնվելիս։ Եվ երրորդ․ ինչևէ, լավ, հրավիրիր մասնագետների սփյուռքից, բայց հիշիր, որ լավ մասնագետը՝ լավ պայմաններ է պահանջում։ Ուստի, թույլ տուր նրանց օգտագործել իրենց գիտելիքները՝ ի շահ բոլորիս հայրենիքի։

Պատասխանում են․

Ոչ, նա Հայաստանին ու այստեղի ներքին կյանքին ծանոթ չէ  և չի կարող մեզ օգտակար լինել։ Եվ հետո, նա որևէ առավելություն չպետք է ունենա այստեղ, նա այլ երկրի քաղաքացի է, նա օտար է՝ մեր պետության համար։ Բացի այդ, մեր քաղաքացիներին այդ առավելություններն  ինչպե՞ս կարող ենք բացատրել։

Ասում ես․

Ներգաղթած յուրաքանչյուր հայ՝ Հայաստանում բնակվող հային միայն օգուտ կբերի։ Իսկ ինչ վերաբերում է նրա քաղաքացիությանը, ապա նա այլ երկրի քաղաքացի է, սակայն հաճախ ո՜չ իր ցանկությամբ, այլ պարզապես կյանքի բերումով։ Բայց նա հա՜յ է և լա՜վ մասնագետ, ու դա՜ միայն նշանակություն ունի։ Չէ՞ որ հայոց պետականությունը՝ ամբո՜ղջ ազգի հարցն է։

Պատասխանում են․

Ոչ։ Նման փորձարկումների ժամանակ մենք չունենք։ Սփյուռքը չպետք է խառնվի մեր Հայաստանյան գործերին։

Ասում ես․

Այդ դեպքում, ես ճի՞շտ են հասկանում, որ պետական աղետների ժամանակ դու որևէ բան չես խնդրելու սփյուռքից և չես դիմելու նրան՝ ֆինանսական կամ ցանկացած այլ աջակցության համար։

Պատասխանում են․

Ինչու՞ չխնդրենք։ Չէ՞ որ մենք մի ազգ ենք։ Մեզ սփյուռքահայերից միայն փող է պետք։ Նրանք պետք է ժամանակ առ ժամանակ մեզ գումարներ փոխանցեն, իսկ մենք՝ մեր ուզած ձևով  դրանք ծախսենք։ Որովհետև մե՜նք ենք այս երկրի ընտրված իշխանությունը։

Սա՜ է իրականությունը, սիրելի ընթերցող, բայց արդյոք այսպիսի՞ն է լինում իրական միասնությունը։ Իմ կարծիքով՝ ո՜չ։ Սփյուռքահայը՝ պարզապես «հայ» պետք է կոչվի։ Սփյուռքահայը՝ ոչ թե որպես «փողի արկղ» է պետք Հայաստանին (ինչպես երկար տարիներ դա տեղի է ունենում՝ Հայասատանի տգետ ու անհեռատես կառավարիչների պատճառով), այլ շատ ավելին՝ իր մարդկային պաշարով, իր ֆիզիկական, գաղափարական և մտավոր ներգրավվածությամբ՝ բոլոր պետական հարցերում ու բնագավառներում՝ պետության կառավարման, տնտեսության, անվտանգության, իրավագիտության, բժշկության և այլն։ Յուրաքանչյուր սփյուռքահայ պետք է համոզված լինի և Հայաստանի իշխանությունների կողմից նրան պետք է դա երաշխավորվի, որ իր նկատմամբ Հայաստանում չի կարող լինել ու չի լինելու որևէ տեսակի խտրականություն, կապված իր՝ նախկին քաղաքացիության ու բնակության վայրի, դավանանքի, լեզվի, տարիքի, սեռի, մաշկի գույնի հետ և այլն։ Բացի այդ, հայրենիք՝ մշտական բնակություն հաստատելու նպատակով վերադարձող հայը, Հայաստան ոտք դնելու վարկյանից անմիջապե՜ս պետք է ապահովվի այն բոլոր տեսակի կենցաղային և այլ ամենաանհրաժեշտ պայմաններով, որոնք թույլ կտան նրան, իր ընտանիքի հետ հանդերձ, իր հայրենիքում նոր կյանքի սկիզբ դնել և ընտելանալ հայրենի հողում, զգալ այն ամբողջ ջերմությունը, որի մասին այդքան շատ է խոսվում, մասնավորապես.սկզբնական բնակության վայրը, լեզվի ուսուցումը, սնունդը, աշխատանքի հարցը և այլն։

  • Պետության դերը՝ այդ ճանապարհին։

Առանց նշված՝ մարդկային միավորման, չկա միասնություն  ու չի կարող լիարժեք գոյատևել ուժեղ ու կայուն պետությունը, քանի որ յուրաքանչյուր պետություն՝  նախ և առաջ, տվյալ տարածքում բնակվող մարդն է, որն իր քրտինքով և արյամբ ստեղծում է այն, ինչ «հայրենիք» է կոչվում։ Պետականությունը՝ միայն պետական հատկանիշների և որոշակի հաստատությունների առկայությունը չէ… դա միայն երգ ու պարի տոնախմբություններն ու բազմատեսակ փառատոնները չեն… պետությունը՝ մի հսկայական մարդկային համակարգ է, որը ստեղծված է՝ պահպանելու և պաշտպանելու՝ տվյալ տարածքում գտնվող բնակչության շահերը, որոնցից գլխավորն ու առաջնայինը՝ անվտանգությունն է։ Ուստի, եթե չկա մարդը, ուրեմն չի կարող լինել և անվտանգությունն ու հետևաբար՝ պետականությունը։ Ազգն ու պետությունը նման են մի կերակրատեսակի․ առանձնաբար դրա բաղադրամասերը շատ քիչ նշանակություն ունեն, և առանձնապես իրենցից ոչինչ չեն ներկայացնում, սակայն միասին, ճիշտ զուգադրությամբ՝ մի հիանալի կերակրատեսակ է ստացվում, որը ոչ միայն հաճույք է պատճառում, այլ նախ և առաջ, միշտ սնում և ուժ է տալիս։

Ուստի, մենք բոլորս, առանց բացառության, պետք է վառ գիտակցենք, որ այո՜, յուրաքանչյուր սփյուռքահայ, որպես անհատ, անկախ իր մասնագիտությունից, ֆինանսական ու քաղաքական դիրքից կամ այլ հնարավորություններից, առավել կարևոր նշանակություն ունի՝ հայոց պետականության պահպանման համար, քան տվյալ պետականությունը՝ այդ անհատի համար, հետևյալ պատճառներով․

Ա) Ըստ գիտական՝ էվոլյուցիայի պատմությանը, մարդ արարածն ավելի շուտ է կազմավորվել, քան «պետություն» հասկացությունն ու պետությունը՝ որպես այդպիսին։ Եվ այդ մարդ էակն  առանց պետականության գոյության միշտ էլ գտել է իր բնակության վայրը՝ անտառներում, քարանձավներում, գետերի ափերում։ Նա նաև միշտ կարողացել է գտնել իր սնունդն ու այլ՝ կենդանուն բնորոշ անհրաժեշտություններ։ Ուստի, պետությունը նրա համար նշանակություն ունի միայն այն պարագայում, երբ նա կարողանում է ստանալ այդ պետությունից այն ամենը, ինչ պետք է իրեն՝ սկսած անվտանգությունից ու վերջացրած՝ զվարճություններով, որոնց ապահովման համար այդ անհատը նույնպես պարտավոր է՝ ի՜ր սեփական ներդրումը կատարել։ Այսինքն, պետականությունը՝  բնական երևույթ չի եղել մարդկային էվոլյուցիայի սկզբնական փուլում և պարզապես քաղաքակրթության ձեռքբերումներից է, որի նպատակը՝ տվյալ հասարակության կազմակերպումն է, նրա՝ անվտանգության երաշխավորումը, և արժանավայել կյանքի ապահովումը։ Իսկ Երկիր մոլորակի վրա հայտնի գրեթե 200 պետությունների առկայության պարագայում, ակնհայտ է, որ մարդը շատ մեծ ընտրություն ունի՝ որտեղ բնակվել, որտեղ ընտանիք ստեղծել, որտեղ գոյատևել, թեկուզ և կորցնելով իր սեփական ազգային ինքնությունը։

Բայց դրա հետ մեկտեղ, այդպես չպե՜տք է լինի՝ արդեն գոյատևող պետության համար, որի ապագան ուղիղ կապ ունի՝ տվյալ տարածքում բնակվող մարդկային պաշարի հետ։ Ուստի, Հայաստանը, իսկ ավելի ճիշտ՝ նրա կառավարությունը պարտավո՜ր է ձգտել նրան, որ յուրաքանչյուր հայ (և ոչ միայն հայ), այդ բազմաթիվ պետությունների շարքում որպես իր բնակության վայրն ընտրի միայն մե՜կ պետություն՝ Հայաստանը։

Բ) Մարդկային էակի կյանքը չափազանց կարճատև է և ըստ համաշխարհային պատմության փորձի, միջին մարդ արարածի համար՝ իր իրական ներկան շատ ավելի կարևոր է, քան  անորոշ ապագան։ Մեզ հուզող խնդիրը, սակայն, այն է, որ այդ ապագայում տվյալ մարդու ժառանգները՝ այլևս օտար մշակույթի ներկայացուցիչներ են դառնում, և/կամ ձուլվում են՝ այս կամ այն մշակութային ճնշման տակ։

Դրա հետ մեկտեղ, ճիշտ հակառակ պատկեր է՝ պետությունը։ Պետության կյանքը շատ ավելի երկար տևողություն և շատ ավելի մեծ նշանակություն ունի։ Յուրաքանչյուր ազգ ձգտում է հավերժանալ, ինչը, սակայն, միայն ու միայն պետականության պահպանման շնորհիվ է հնարավոր։ Պետության համար անհատի կյանքը, մի կողմից՝ մի ոչ կարևոր ակնթարթ է, բայց մյուս կողմից, յուրաքանչյուր անհատ՝ մի ամբողջ ցեղային սերունդ է ներկայացնում՝ թե՜ դեպի անցյալ, թե՜ դեպի ապագա, ինչն իր հերթին, չափազանց մեծ ու կենսական նշանակություն ունի՝ տվյալ պետության գոյատևման համար։ Արմենիայի մարդկային պաշարը՝ պետության բնակչության (հայերի և ոչ միայն) հազարավոր սերունդների մի անվերջ շղթա է՝ սկսած մեռյալներից ու վերջացրած՝ նույնիսկ դեռ չծնվածներով, ուստի, հենց Հայաստա՜նը, ի՜ր իսկ ապագայի գոյությունն ապահովելու ու երաշխավորելու համար, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի։

 

  1. Գործող միջազգային գաղափարախոսությունները։

 

Լավ, իսկ եթե ավելի կոնկրետ խոսենք. ի՞նչը կարող է միավորել ազգը և որպես նրան միավորող գաղափարախոսություն ծառայել։ Նախ պետք է հասկանալ, որ պատմության մեջ հայտնի բոլոր գաղափարները (ժողովրդավարությունը, ընկերվարությունը, կոմունիզմը, քրիստոնեությունը, մահմեդականությունը, հուդայականությունը և այլն), ոչ այլ ինչ են, քան հասարակության որոշակի շերտի նկատմամբ ամբողջական կամ մասնակի իշխանությանն ու ազդեցությանը հասնելու մեթոդներ ու փորձեր։ Այսինքն՝ ինչպիսի գաղափար դու ընտրում ես, այդ համապատասխան՝ ֆիզիկական և/կամ գաղափարական ուժի ներքո էլ գտնվում ես։ Ուստի, եկեք տեսնենք, թե այլ ազգերը մեզ՝ հայերիս այսօր ինչ են առաջարկում։

 

1) Միգուցե՝ քրիստոնեությու՞նը։

 

Բայց մի փոքրիկ խնդիր կա. այս գաղափարը բոլորովին հայկական ու ազգային չէ և Արմենիա ներխուժման պահից սկսած այն երբեք որպես ընդհանուր ազգային գաղափարական հիմնասյուն չի ծառայել։ Ավելին՝ այն մտցվել է հայ հասարակության մեջ դաժանաբար՝ հրով ու սրով, ոչնչացնելով մեր փառավոր հայկական անցյալը՝ սկսած մե՜ր գրականությունից, վերջացրած՝ մե՜ր «տարածքային» հայրենասիրությունը։ Այս ուսմունքի մեջ չկա նպատակ՝ հայերին միավորելու, մեծարելու, «հայ» խոսքն անգամ չի գտել իր տեղն այդ ուսմունքի մեջ։ Բացի այդ, ներկայումս հայտնի քրիստոնեության ձևը՝ այն չէ, ինչ եղել է ի սկզբանե Պաղեստինում՝ բացառապես հրեաների շրջանում, այլ ընդամենը փոփոխված հռոմեական մի տարբերակ է։ Այն մտածված և ստեղծված չէ հայերի կողմից, իսկ պատմության խելամիտ վերլուծությունից պարզ է դառնում, որ այդ նոր ու ձևափոխված կրոնը, որպես մի նոր գաղափար, բերված է հայոց աշխարհ Հռոմի կողմից՝ Հայաստանն ու հայ ժողովրդին իր տիրապետության տակ ներքաշելու նպատակով, ինչից հետագայում օգտվեցին, մասնավորապես. թե՜ Պարսկաստանը, թե՜ Արաբական Խալիֆայությունը, թե՜ Թուրքիան, իսկ 18-րդ դարից սկսած ու մինչ օրս այդ գաղափարախոսական քողի տակ հայերին փորձում է ստրկացնել Ռուսաստանը, վերաբերելով մեզ ոչ թե որպես անկախ մի ժողովրդի, որն ունի ի՜ր սեփական պետականությունն ու շահերը, այլ ընդամենը որպես քրիստոնեական անողնաշար մի համայնքի։

 

Եվ ընդհանրապես, եկեք հասկանանք, թե կոնկրետ ո՞ր քրիստոնեական ուսմունքն ենք մենք ընդունում, ո՞րն ենք մեզ առավել հարազատ համարում. առաքելական, կաթոլիկ թե՞ ուղղափառ, կամ միգուցե բողոքակա՞ն։ Ո՞վ է հայերի համար գլխավոր հոգևորականը. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՞ (որն իրականում՝ բացառապես առաքելական հայերի կաթողիկոսն է),  Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը, Հռոմի պապը թե՞ միգուցե Մոսկովյան Պատրիարքը։ Ուրեմն, ասացեք ինձ, խնդրում եմ. եթե ձեր քրիստոնեությունը՝ բոլոր հայերի քրիստոնեությունը չէ, ուրեմն ո՞րն է ավելի կարևոր՝ ազգությունը թե՞ կրոնը, պետականությունը թե՞ կրոնը։ Դուք ասում եք. կրոնն ու ազգությունը՝ մե՞կ է… սու՜տ է։ Բոլոր քրիստոնեական ուսմունքները՝ տարբեր իշխաններ, առաջնորդներ ու բենեֆիցիարներ ունեն, իսկ այդ ուսմունքներին հետևորդ ազգերը, համապատասխանաբար, նույնպես տարբեր են ու տարբեր պետությունների տեր են։ Փորձում եք հայացնե՞լ այս կրոնը, վատ բան չէ… այդ դեպքում, ասացեք ինձ. ի՞նչ անել, մասնավորապես. բողոքական, մահմեդական (մահմեդականացված) հայերի կամ հայ աթեիստների հետ… թե՞ նրանք այլևս/դեռ հայ չեն… այդ դեպքում, եթե այն չի միավորում առանց բացառության բոլոր հայերին, այս գաղափարն ու՞մ է պետք և ի՞նչ նպատակ ունի, բացի իհարկե՝ որպես շահաբեր գործ լինելը՝ հոգևորականների ձեռքում։

 

Վստահ եմ, որ դուք ինձ կհակադարձեք, ասելով. բայց մենք, պետականություն չունենալու ընթացքում այդ կրոնի համապատասխան հաստատություններում և նրա հովանու տակ ստացել ենք ուսում ու կրթություն, և այդ ամենի շնորհիվ պահպանվել է մեր ազգային ինքնությունը։ Մասամբ, միգուցե այդպես էլ եղել է, բայց խնդիրն այլ է.արդյո՞ք հանցագործն ազատվում է պատասխանատվությունից, եթե նա լուծում է ի՜ր իսկ կողմից նախապես ստեղծած խնդիրը՝ ի՜ր սեփական շահերից ելնելով։ Չէ՞ որ հենց եկեղեցի՜ն է քանդել հայ թագավորության ու պետականության հիմքերը, վերածելով հայ թագավորությունը՝ հայ համայնքի, որն ի՜ր իսկ սեփական հողի վրա օտար է դարձել։ Դուք ասում եք, թե պատմությունն ա՞յլ բան է վկայում… շատ մի՜ լսեք պաշտոնական պատմությունը, քանի որ, ըստ էության՝ այն ընդամենը տվյալ ժամանակաշրջանի համապատասխան քաղաքական ուղղության արտացոլումն է և ոչ ավելին։ Այսինքն, ճշմարտությունը հասկանալու համար դու պետք է կարողանաս հասկանալ տվյալ ժամանակաշրջանի բոլոր քաղաքական ուղղությունների կարծիքները և համապատասխան վերլուծություն կատարելով ի՜նքդ որոշես, թե ո՜վ է ճիշտ, իսկ ո՜վ՝ սխալ։ Եվ հետո, դուք խոսում եք՝ պետականություն չունենալու ժամանակաշրջանի մասին, մոռանալով այն հանգամանքը, որ արդեն վերականգնված պետություն ունեք։ Այսինքն՝ դու պետություն ունես, սակայն ըստ քո հին սովորության՝ պահում ես քեզ այնպես, իբրև պետություն չունես, ինչից և մշտապես օգտվում են քո թշնամիները, ընդունելով քեզ, ինչպես արդեն նշեցի, ընդամենը որպես մի համայնք, որի համար էական էլ չէ, թե որտեղ և ում տիրապետության տակ է  գտնվում, և ում կողմից է կառավարվում։

 

Այստեղից հարց է առաջանում. իսկ ազգն ու պետությունը նույնակա՞ն են… այո՜, երբ դու պետություն ունես, և ո՜չ՝ երբ դու պետություն չունես։ Քեզ համար եկեղեցին սու՞րբ է… վատ չէ… բայց եկեք վերջիվերջո կողմնորոշվենք, թե ո՞րն է մեզ համար առաջնային՝ հոգևոր թե աշխարհիկ պետական իշխանությունը։ Մեր հասարակությունը, վստահ եմ, լիարժեք տեղյակ չէ, սակայն անցյալի և ներկայիս՝ ուժեղ համարվող պետություններում, բոլոր դավանանքներում՝ բոլոր գլխավոր հոգևորականների նշանակումները, միշտ ու միանշանակ համաձայնեցվում է տվյալ պետությունների աշխարհիկ պետական իշխանությունների հետ։ Դա իհարկե տեղի է ունենում ոչ բացահայտ, սակայն, կրկնում եմ, մի՜շտ ու միանշանակ։ Ինչու՞… մի պարզ պատճառով. իրական աշխարհում՝ մարդկային կյանքի բարիքներն իրապես շոշափելի են ու դրա համար էլ հենց դրա՜նց է տրվում նախապատվությունը՝ հետմահու չստուգված և շատ կասկածելի բարիքների համեմատ։ Իսկ արդյո՞ք Հայաստանում էլ այդպես է։ Ո՜չ, այլ ճիշտ հակառակը. այստեղ երեխաներին մանկուց սովորեցնում են հավատալ բարի հեքիաթներին ու երազանքներին, բարի փրկիչներին, որոնք գալու են ու փրկելու են, իսկ ամենակարևորը. սիրել հողից կտրված և/կամ հետմահու կյանքն ավելին, քան իրականն ու շոշափելին։ Հայաստանում սովորեցնում են գնահատել հեքիաթայինն ու երևութականը՝ իրականի փոխարեն։ Չե՞ք հավատում… ապա ուշադրություն դարձրեք, թե որքան է մեր ժողովուրդը ողբում՝ Լեռնային Ղարաբաղում կորցված եկեղեցիների ու խաչքարերի համար՝ ամբողջ Արցախի մարզի՝ չոր ու շոշափելի հողի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու համեմատ։ Կամ մեկ այլ օրինակ. վերջերս մի մեծահարուստ «քրիստոնյա հերոս», որի անունը էական չէ, ըստ էության՝ իր սև փողերը հետևյալ անգամ «լվանալու» նպատակով մի նոր «քրիստոնեական քաջագործություն» է մտածել (որին զարմալիորեն դե՜մ է եկեղեցին)՝ աղքատ համարվող և անվտանգության առումով ծանրագույն վիճակում գտնվող երկրում մի մեծ ու շքեղ արձան է կառուցում՝ նվիրված Հիսուս Քրիստոսին… իսկ ամեհետաքրքիրն այն է, որ այդ ամենը՝ պետության իշխանությունների ջերմ և ամբողջական աջակցության ներքո է կատարվում։

Ինչև է, բոլոր հայերին և ինչու ոչ, նաև այլ ազգերին՝ իր հայ հոգևոր կոշտ ձեռքի տակ միավորելու փոխարեն, այսօր հայ եկեղեցին ու հոգևորականն ի՜նքն է բաժանում հայությանը, ի՜ր սեփական ձեռքով։ Իսկ ի՞նչ է հայ ազգին քարոզում հայ հոգևորականը․ ավանդական հնազանդություն և ներողամտություն՝ իր թշնամիների նկատմամբ, այդպես չէ՞։ Այսպիսով՝ շատ չանդրադառնալով այժմ այլ մանրամասների, այնուամենայնիվ պետք է խոստովանենք, որ քրիստոնեությունն ա՜յս տեսքով՝ մի օտար ու ոչ հոգեհարազատ, հայ ազգը բաժանող և թուլացնող գաղափար է։ Ուստի, հարց է առաջանում, ինչու՞ դու պետք է հետևես մի գաղափարի, որը քոնը չէ, քո հարազատը չէ և ակնհայտ է, որ տանում է քեզ դեպի կործանում։ 5000 տարվա ազգային պատմությունն ու փորձը, չհաշված վերջին 1700 տարվա քրիստոնեական համընդհանուր քարոզչությունը, կարծում եմ, բավարար է՝ ունենալու ազգային մի գաղափար, որն իրականության, իրատեսության ու բնության օրենքների վրա հիմնված կլինի… սրա մասին կխոսեմ համապատասխան բաժնում։ Հայտնի է, որ քաղաքակրթության ու գիտության զարգացման շնորհիվ, մարդկային բոլոր կրոնական առասպելները միշտ հարմարվել ու համապատասխանաբար ձևափոխվել են՝ մարդկության պատրանքները նոր իրականության մեջ պահպանելու ու կառավարելու նպատակով, և այդ գործընթացն, անկասկած, շարունակվելու է մոտ ապագայում։ Իսկ ես պատրանքներ չե՜մ ուզում, չե՜մ սիրում։

Ոմանք կասեն. «դու որ այդպիսի բաներ ես քարոզում, պախարակում, քանդում ու ոչնչացնում ես, այդ ամենի տեղը ի՞նչ ես դնելու»։ Պատասխանում եմ. ես այգեպանի պաշտոն եմ ստանձնել. երբ այգեպանն անխնա կտրում է ծառի՝ չորացած, փտած և ավելորդ ճղները, նա չի մտածում՝ դրանց տեղը մի նոր ճյուղ կպցնել, որովհետև գիտե, որ նորը ինքն իրեն կբուսնի, եթե ծառի մեջ կա կյանք և ուժ, իսկ հողի մեջ՝ այն կայուն և առողջ արմատներ ունի: Ուստի, մեր անցյալը, ներկան ու ապագան՝ բնության ձեռքերում է, միայն և միայն ա՜յդ բնության Աստծուն եմ ես ճանաչում, ընդունում և նրանով եմ ոգեշնչվում։ Հայն, անկասկած ընտրյալ է, սակայն ոչ այն՝ օտար ու ողորմելի աստվածների կողմից, ո՜չ… դա պարզապես շեղում է՝ բնականից։ Հայն ընտրյալ է հենց ի՜ր սեփական բնության կողմից, ի՜ր բնական աստվածներով, ի՜ր աշխարհագրական դիրքով, ի՜ր էությամբ, ի՜ր՝ քաղաքակրթության ու մարդկության զարգացմանն ուղղված կատարած գործով և աշխարհին մատուցած բազմաթիվ ծառայություններով, ի՜ր համաշխարհային՝ մշակութային ու ստեղծագործական անգնահատելի ժառանգությամբ։

2) Իսկ միգուցե՝ ժողովրդավարությու՞նը։

 

Բայց այստեղ էլ մի փոքրիկ խնդիր կա․ մարդիկ հաճախ  արտահայտում են խոսքեր, որոնց իմաստն ու նշանակությունը բոլորովին չեն հասկանում։ Շատ հաճախ այդ խոսքերն էլ չունեն այն նշանակությունը, որը դրանք արտահայտող անձինք նկատի ունեն։ Չէ՞ որ «ժողովրդավարություն» հասկացության տակ կտրուկ տարբեր բաներ են հասկացվել՝ և՜ անցյալում, և՜ այսօր, Հին Հունաստանից սկսած՝ մինչև մեր օրերը։ Օրինակ, ի՞նչ է այսօր նշանակում «ժողովրդավարություն» բառը՝ հասարակության ընկալմամբ. բոլորի հավասարությու՞ն, արդարությու՞ն, ազատ կամարտահայտությու՞ն, սեփական իշխանությունն ու քաղաքականությունն ընտրելու հնարավորությու՞ն… եկեք հասկանանք։

Հավասարություն։

Ո՞վ գիտի գեթ մի երկիր, որտեղ բոլոր մարդիկ հավասար են։ Իսկ «հավասարություն» հասկացության տակ մենք ի՞նչ  նկատի ունենք։ Մենք փնտրում ենք հավասարություն՝ իրավունքների թե՞ պարտականությունների հարցում, դեպքերի ու երևույթների՝ նախապայմանների թե՞ հետևանքների հարցում։ Օրինակ՝ զինվածն ու անզենը հավասա՞ր են… իսկ միջուկային զենք ունեցող պետությունն ու այն չունեցողը՝ հավասա՞ր են։ Վստահ եմ, որ դուք պետք է ինձ հակադարձեք, ասելով, թե «հավասարություն»՝ բոլորի համար հավասար հնարավորություններ է նշանակում։ Իսկապե՞ս։ Այսինքն, ըստ ձեզ, հարուստ և աղքատ ընտանիքներում ծնված երեխաներն ի սկզբանե հավասա՞ր են… մեծն ու փոքրը՝ հավասա՞ր են… կինն ու տղամարդը՝ հավասա՞ր են։ Ես, սակայն, կարծում եմ, որ իրականությունն այլ պատկեր ունի. արդարությունն ու հավասարությունն անհամատեղելի են։ Արդարությունը բոլորովին չի պահանջում հավասարություն, այն պահանջում է՝ առարկայապես հիմնավորված անհավասարություն: Երեխային պետք է պաշտպանել ու պահպանել. դա նրան տալիս է մի շարք արդար արտոնություններ: Թույլերին պետք է գթալ ու խնայել։ Հոգնածներին հարկավոր է ներողամտություն: Կամազուրկին առավել խստություն է անհրաժեշտ։ Ազնիվ ու անկեղծին պետք է առավել վստահություն ցուցաբերել, իսկ շատախոսների հետ՝ զգուշություն է պետք: Շնորհալի մարդուց արդար կլինի՝ ավելին պահանջել։ Հերոսը՝ մեծարանքի ու պատվի է արժանի, ինչին ոչ հերոսը չպետք է հավակնի: Եվ այսպես՝ ամեն ինչում և միշտ։

Ազատ կամարտահայտություն, սեփական իշխանությունն ու քաղաքականությունն ընտրելու հնարավորություն։

Արդյո՞ք քաղաքացին ազատ ընտրություն է կատարում՝ քաղաքական ուժին ընտրել-չընտրելու, երկրի քաղաքական ուղղությունը որոշելու, պատերազմ լինել-չլինելու, դաշնակից ընտրել-մերժելու վերաբերյալ և այլ նմանատիպ հարցերում։ Արդյո՞ք քաղաքացին տիրապետում է՝ նման որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությանը և պատրաստ է պատասխանատվություն կրել նման որոշումների համար։ Եթե ոչ, ուրեմն ո՞ւմ է պետք այդպիսի համակարգը  և ի՞նչ նպատակով։ Կամ մեկ այլ օրինակ. այդ ինչպե՞ս է ստացվում, որ աղքատության պատճառով հաց գողանալու համար մարդուն կարելի է դատապարտել, իսկ ամբողջ ժողովրդին՝ աղքատության, կործանման կամ ստրկության տանող որոշումներ կայացնելու համար՝ պետության ամենաբարձր պաշտոնյաները չեն կրում որևէ իրավական պատասխանատվություն։ Որտե՞ղ է հավասարությունը։

Բանն այն է, որ պատմության մեջ հայտնի գրեթե բոլոր պետություններում (ներառյալ ներկայիս  բոլոր «ժողովրդավարական» կոչվող պետությունները), քաղաքացիներին տրված իրավունքները միշտ համարժեք են եղել՝ նրանց սեփականության կարգավիճակին։ Քո ազատությունն ու իրավունքները չափվում են՝ բացառապես քո ֆինանսական հնարավորություններով։ Օրինակները բազմաթիվ են։ Վերցնենք ընտրությունները՝ այդ «սուրբ» ու «հավասարության մասին վկայող» ընթացակարգը։ Հայտնի է, որ յուրաքանչյուր «ժողովրդավարական» պետությունում գոյություն ունի սահմանված պետական վճարման չափ ու կարգ՝ պետական ընտրություններում մասնակցելու և ընտրվելու ցանկություն ունեցող անձանց ու կազմակերպությունների համար, ինչն ինքնըստինքյան արդեն իսկ բացառում է՝ մնացյալ այն քաղաքացիների մասնակցությունն ու ընտրվելու հնարավորությունը, ովքեր չունեն համապատասխան չափի գումարներ, թեև կարող են ավելի արժանի թեկնածուներ լինել։ Բացի այդ, ակնհայտ է, որ եթե դու ավելի շատ գումար ունես՝ քո նախընտրական քարոզարշավը գովազդելու համար, քան քո մրցակիցները, ուրեմն ավելի հավանական է, որ հենց դու՜ կհաղթես այդ ընտրություններում։

Այսպիսով՝ նման համակարգը ձեռնտու է միայն նյութական առավելություն ունեցողներին, ուստի ակնհայտ է, որ միշտ էլ կլինի՝ նյութապես ապահով մարդկանց բռնատիրություն։ Պետությունների ներկայիս բոլոր ձևերում՝ անկախ նրանց «ժողովրդավարության» մակարդակից, հարստությունը դեռևս վայելում է իր իշխանությունը, մասնավորապես, հետևյալ կերպ.

Ա) վերը նշված ընտրական արտոնակարգի միջոցով` ուղիղ ճանապարհ;

Բ) պետական ​​պաշտոնյաների կաշառումով՝ անուղղակի ճանապարհ։

Ժողովրդավարության էությունը։

Ա) Ժողովրդավարությունը, որը Եվրոպայի իր լավագույն դրսևորումներում խիստ հիշեցնում է հայտնի՝ ԽՍՀՄ փտած ընկերվարությունը (չե՞ք հավատում… ուրեմն չգիտեք՝ ընկերվարության նոր պատմությունը, և «ժողովրդավարական» կոչվող երկիրը ներսից չեք ճանաչում), բոլորովին չի նշանակում՝ ազատություն։ Այն ընդամենը հավասար է նոր աշխարհակարգին, որը հավերժացնում է գոյություն ունեցող այն պատրանքային համոզմունքը, թե պետության մեջ իբր «ժողովու՜րդն է իշխանության միակ աղբյուրը»։ Ի դեպ, մարդկանց հավասարության առումով՝ Խորհրդային Միության հասարակարգն առավել անկեղծ էր, սակայն դրանով այն ոչ պակաս վտանգավոր ու վնասակար էր… այն պարզապես կոշտ և անմշակ էր՝ ի տարբերություն այս նոր Եվրոպական տեսակի, որն առավել լավ ու մանրակրկիտ մտածված և համակարգված է։ Ասենք ավելին. եթե համեմատենք, օրինակ, Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռի և Վլադիմիր Լենինի բոլոր ելույթները, Լենինի վերաբերմունքը՝ Ֆրանսիական հեղափոխությանը և ընդհանրապես համեմատենք՝ Ֆրանսիայում և Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությունները, ապա կհասկանանք, որ բացի դրանք կազմակերպող անձանց՝ իշխանության ձգտումներից և որոշ անձնական նպատակներից, այդ իրադարձությունների էությունը, ինչպես նաև դրանց հասնելու ճանապարհները գրեթե նույնն էին, այն է՝ ցանկացած գնով հավասարեցնել՝ ենթարկվող հասարակությանը, բայց միևնույն ժամանակ՝ մնալ առաջնորդի դիրքում և այդ «հավասարներին» ոչ մի դեպքում հավասար չլինել։ Սա վերաբերում է նաև՝ հստակ համակարգի և ըմբռնման բացակայությանը, թե ինչպես պետք է այդ նոր համակարգն աշխատի: Դա այն է, ինչ մենք ունենք նաև այսօր. բոլորը դրա մասին խոսում են, բայց ոչ ոք չի հասկանում դրա իմաստն ու էությունը, իսկ հասկացողներն էլ՝ անհասկացողների՝ այդ անհասկանալի երևույթների վերաբերյալ անհասկացողությունից շատ բարեհաջող օգտվում են։

Բ) Ուստի, դրամավարկային համակարգի պայմաններում, «ժողովրդավարությունն» ընդամենը մի պատրանք է, որը պահպանվում է՝ բնակչությանն այսպես կոչված «ժողովրդավարական գործընթացին» մասնակցելու զգացում հաղորդելու և այն ապահովելու նպատակով։ Չէ՞ որ կարող է գործել միայն այնպիսի համակարգը, որին հավատում է հասարակությունը։ Պատրանք է նաև այն համոզմունքը, որ ընտրություններում հաղթողը ներկայացնելու է որևէ ընտրազանգվածի շահերը։ Իրականում, պետական մակարդակում որոշումները կայացվում են խոշորագույն ներպետական ​​կամ վերազգային՝ ֆինանսական շրջանակների, միությունների և ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների կողմից՝ իրենց իսկ շահերից ելնելով միայն։ Բռնապետությունը թե ժողովրդավարությունը՝ միշտ իրենց սեփական խաղերն են խաղում, սակայն այդ ամենի արդյունքը միշտ նույնն է՝ ապահովել հասարակության է՜լ ավելի խորը ստրկացումը։ Մի իրավիճակ, երբ մարդիկ պաշտպանված չեն նշված հասարակարգերից որևէ մեկում, որովհետև իշխանություններն ու պաշտոնյաները զավթում են հանրային բարիքները։ Այսինքն՝ մեթոդնե՜րն են տարբեր, իսկ էությունը նույնն է մնում։

Ի՞նչ եմ առաջարկում։

Պե՞տք է այս ամենի հետ համակերպվել… ո՜չ։ Պետք է միանշանակ փոփոխվի համաշխարհային վարչակարգն ու հասարակարգը։ Բացի այդ, պետք է հիմնովին փոփոխվեն՝ պետության ու հասարակության միջև հարաբերությունները՝ թե՜ իշխանության, թե՜ հասարակության ընկալմամբ։ Նման բան ապահովելու համար, նախ և առաջ, անհրաժեշտ է ընդունել մի նոր սկզբունք, որի համաձայն որևէ մանրոգի տգետ երբեք չի կարող՝ ոչ միայն բժիշկ կամ գիտնական դառնալ, այլ նաև պատգամավոր կամ ցանկացած մակարդակի պետական պաշտոնյա կոչվել։ Սա կարող է ապահովվել մի նոր համակարգի ներդրմամբ՝ համապատասխան քննությունների կազմակերպմամբ ու հատուկ պահանջների ընդունման միջոցով, և բոլոր թեկնածուների՝ ամբողջ կենսագրության մանրակրկիտ և հրապարակորեն ուսումնասիրությամբ։ Նման համակարգ դեռևս գոյություն չունի որևէ ճանաչված պետությունում, և հենց Հայաստա՜նը կարող է լինել առաջինն այս հարցում։ Ինչու՞ է դա մեզ պետք… քանի որ ակնհայտ է՝ ամեն ինչ կադրե՜րն են որոշում, որոնք մեր պետական համակարգում, առ այսօր, չափազանց անորակ են, ինչը մեզ նման ազգը թույլ տալու իրավունք պարզապես չունի։

  1. Գաղափարախոսությունն ու ցեղը։

 

1) Գաղափարախոսության հիմնադրույթները։ Մշակույթը։

Ուստի, եկեք հասկանանք, թե ինչ է մեզ մնում որպես գաղափարախոսական հիմք. մեր հնագույն պատմությու՞նը, ազգի հնությու՞նը, Հայկական լեռնաշխարհում բնիկ լինելու հանգամա՞նքը, անցյալի փա՞ռքը… և ԱՅՈ, և ՈՉ։ «ՈՉ»՝ այդ անցյալ փառքին միայն որպես անցյալի հուշեր դիտարկելու իմաստով։ Եվ «ԱՅՈ»՝ նախկին փառքը ներկայիս աշխարհում կրկին իրականություն դարձնելու իմաստով, ավելի լայն իմաստով ու հասկացողությամբ, հաշվի առնելով անցյալում թույլ տված բոլոր սխալներն ու օգտագործելով ժամանակակից աշխարհում առկա բոլոր հնարավորությունները։ Չե՞ս հավատում, որ այդ կրկնելն իրական է… ինչո՞ւ. Արեգակնային համակարգն այսուհետ ա՞յլ կերպ է գործում, քան թե 2000 տարի առաջ… Արեգակի մագնիսական դաշտն այլևս չի՞ գործում… թե Արեգակի ճառագայթումն այլևս չի պահպանում Երկրի կյանքը… կամ միգուցե բնության օրենքնե՞րն են փոխվել։

Ներկայացնենք ազգի գոյապահպանման հիմնապայմանները․

  • Ամբողջական ու միացյալ ազգային հայրենիքի առկայությունը։

Այսինքն՝ շոշափելի ա՜յն չափի հողն ու տարածքը, որն ի վիճակի է բավարարել ազգին և ապահովել թե՜ նրա շահերը, թե՜ նրա մարդկային ու պատմական իրավունքները։ Առանց այդ հողային տարածքի չկա ու չի կարող լինել հայրենիք և առհասարակ՝ չի կարող գոյատևել պետականությունը։ Իսկ առանց պետականության՝ չկա նաև ազգ։

  • Անկախ պետականության առկայությունը։

Այսինքն՝ պետականության, որի տարածքում բնակվող ազգն ազատ է՝ թե՜ իր հավաքական ապագան որոշելու, թե՜ տվյալ տարածքից ստացած բարիքներն ա՜յդ ազգի մեջ արդար բաշխելու, թե՜ ազգային ինքնության պահպանման գործը երաշխավորելու հարցերում։ Դրա մեջ է մտնում նաև ազգի անվտանգության ապահովումը, որն անկախության ամենակարևոր պայմանն է, քանի որ միայն այն պետությունը կարող է անկախ համարվել, որն ի վիճակի է ինքնուրու՜յն ապահովել իր սեփական անվտանգությունը։

  • Ազգային մշակութային համակարգի առկայությունն ու ազգային մշակույթի՝ ազգային դաստիարակության հիմնական լծակ լինելը։

Այսինքն՝ տվյալ պետության ազգի՝ մշակութային հիմքերի առկայությունն ու դրանց պահպանումը, ինչպես նաև հասարակության դաստիարակությունը՝ ա՜յդ մշակութային սահմաններում։ Այստեղ սկզբունքային նշանակություն ունի այն, որ այդ մշակույթը լինի իսկապես ազգային, այլ ոչ թե օտարի կողմից ներդրված կամ թելադրված, քանի որ ինչպիսի մշակույթ դու ընտրում ես, այդ մշակույթը ստեղծող ազգի մեջ ես մտնում և նրա հետ էլ ձուլվում ես։

Հայոց հայրենիքը՝ պատմաէթնիկական հասկացություն է, այն ձևավորվել է դարերի ընթացքում և իր մեջ ընդգրկում է հայ էթնոսի ամբողջական պատմական ապրելատարածքը։ Առանց ազգի չկա հայրենիք, իսկ առանց հայրենիքի՝ ազգ։ Այդ հայրենիքի բովանդակությունը՝ հողն է, իսկ նրա ձևը՝ ազգային մշակույթը։ Առանց ազգային մշակույթի՝ չկա ազգային հայրենիք։ Հողն ազգերի հայրենիք է դառնում՝ ազգային մշակույթով։ Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ձեռք է բերել իր ինքնությունը, ազգային դիմագծերը, բնավորությունն ու մշակույթը, որոնք պայմանավորված են Հայկական լեռնաշխարհի բնակլիմայական և աշխարհաքաղաքական պայմաններով ու առանձնահատկություններով։ «Ազգաբնակչության համար, – գրում է Նիկողայիս Ադոնցը, – Հայրենիքը՝ սոսկ հողային տարածություն չէ։ Ազգի գիտակցության մեջ երկիրը՝ Հայրենիքի հասկացության է հասնում շնորհիվ այն ամենի, ինչ որ կապում և հոգեպես հարազատացնում է ազգին՝ այդ հողի հետ։ Որոշակի տեղավայրի պայմաններում և նրա՝ բնության հետ հաղորդակցությամբ, կազմավորվում են ժողովրդական ասքերը, հեքիաթները, սովորությունները, բարքերը, լեզվական առանձնահատկություններն ու ներաշխարհի բոլոր դրսևորումները։» Սա մի ինքնամփոփ շրջան է՝ հայոց հայրենիքի շնորհիվ հայկական մշակույթն ունի հայկական դիմագծեր, որոնց գոյությունը հավերժական է այնքան ժամանակ, որքան հավերժական է այդ տարածքում բնակվող ազգը, ու նրա շնորհիվ՝ հայրենիքը։ Այդ պատճառով է, որ թուրքը հայերի հայրենիքում (թե Արևմտյան Հայաստանում, թե Նախիջևանում, թե Արցախում) իրականացնում է նաև մշակութային ցեղասպանություն, փորձելով ոչնչացնել հայկական դիմագծերն ու հետքերն այդ տարածքներում, և դրանք՝ թուրքերի հայրենիք դարձնել։

Այսպիսով՝ քաղաքական աշխարհում կշիռ ունեցող երկիրը կազմված է ոչ միայն լեռներից, հովիտներից և հոսող ջրերից։ Յուրաքանչյուր երկիր՝ իր ֆիզիկական մակերևույթից զատ, ունի նաև հոգևոր կերպար, որն առանձնացնում է նրան՝ մյուս երկրներից։ Երկիր մոլորակի վրա ամենուր և բազմատեսակ՝ կույր բնության նստվածքները չե՜ն կարևորն ու նշանակալին, այլ մարդկային հանճարի՝ հավերժ կենդանի ստեղծագործությունները, որոնցով ծածկված է տվյալ երկիրը։ Բանական աշխատանքի այդ կերտվածքներն էլ ստեղծում են երկրի մշակութային ոգին։ Ու՞մ է պատկանում այդ ոգին… կամ ավելի ճիշտ կլինի ասել. արդյո՞ք դադարում է նա երբևէ պատկանել նրան, ով ստեղծել է այն, ում ստացվածքն է այն։ Հայաստանը՝ իբրև մարդկային աշխատանքի փորձակայան, եղել և մնացել է հայկական։ Այն վերածվել է մարդու կացարանի՝ հայկակա՜ն ձեռքերով։ Մնացյալ բոլորի համար այն եղել է հյուրատուն, բոլորն օգտվել են նրա օթևանից, շռայլորեն մսխել նրա մշակութային գանձերը, ոմանք՝ իբրև ժամանակավոր հյուրեր, ուրիշները՝ իբրև բախտից հալածված ճամփորդներ, մինչդեռ ոմանք էլ անսանձ կերպով՝ տնօրինել, ավերել ու քանդել են այն։ Նրանցից ոչ ոք չի թողել հոգևոր ժառանգություն, մշակույթի որևէ հիշողություն։ Թուրքի, քրդի ու թաթարի ձեռքը ոչ մի աղյուս չի դրել երկրի շինարարական արվեստի գանձարանում։ Ճարտարապետության վաղեմի կոթողները՝ պալատները, ամրոցները, կրոնական հաստատությունները՝ վեհապանծորեն բազմած լեռնագահերին, մշակութային զգեստավորմամբ՝ այժմ փոշուն հավասարեցված են։ Բայց նրանց մեջ դեռ ապրում է ոգին, նրա ավերակների մեջ դեռ դեգերում են անցյալի ստվերները… ստվերներ, որոնք պատրաստ են մարմնավորվելու՝ նոր կյանքի համար։ Նրանց բոցավառվելու համար ընդամենը մի կայծ է հարկավոր։

 

2) Հայ ազգային գաղափարախոսությունը։

  • Յուրաքանչյուր ազգ ունի միայն մե՜կ հայրենիք։ Սակայն ներկա Հայաստանի տարածքը՝ մեր ամբողջական հայրենիքը չէ, այլ մեր պատմական հայրենիքի՝ մի փոքր հայրենի անկյունն է միայն։ Արևելյան Հայաստանն այսօր չի վերահսկում՝ ո՜չ Արցախը, ո՜չ Նախիջևանը, ո՜չ էլ Ջավախքն ու Արևմտյան Հայաստանը, սակայն դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը՝ մի քանի հայրենիք ունի։ Հայերի հայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհն է, միասնական՝ Մեծ Հայքն է ու հետևաբար, հայոց ազգային գաղափարախոսության հիմնական նպատակը՝ պատմական հայրենիքի կորցրած տարածքների ազատագրու՜մն է։

Բացի այդ, դրան համարժեք նպատակ է՝ աշխարհում՝ հայ ազգային գերազանցության ապահովումը՝ և՜ տարածքային, և՜ մշակութային, և՜ գաղափարական։ Պատմության մեջ՝ հին ժամանակներից մինչ օրս, հայտնի բոլոր ազգերը, ներառյալ մինչքրիստոնեական հայերին, միշտ ձգտել են այսպիսի գերազանցությանը, մասնավորապես՝ Ալեքսանդր Մակեդոնացու՝ Հունաստանը, Տիգրան Մեծի՝ Հայքի թագավորությունը, Տրայանոսի՝ Հռոմեական կայսրությունը և այլն։ Հետագայում այս տրամաբանությունը շարունակեցին, մասնավորապես՝ Ռուսաստանի կայսր՝ Պետրոս I-ը, Ֆրանսիայի կայսր՝ Նապոլեոն Բոնապարտը, Գերմանիայի կանցլեր՝ Օտտո ֆոն Բիսմարկը և այլոք։ Մեր օրերում այդ գերազանցության ձգտումը նույնպես շարունակվում է, սակայն այստեղ մի նորամուծություն կա՝ եթե նույն Ռուսաստանն այսօր իրականացնում է այդ իր տարածքային գերազանցության ձգտումը՝ իր նախնիների օրինակով, ապա նրան հակադարձում են հրեաները՝ գերազանցության ձգտման մի նոր ձևով, այն է՝ ապահովել հրեաների համաշխարհային իշխանությունն ու գերազանցությունը՝ բանկային համակարգի միջոցով։ Ինչևէ, ինչպիսին էլ լինի այդպիսի ձգտումները, դրանք բոլորն էլ արդարացված են և բնական են այնքան, որքան բնական է մարդկային կյանքը, քանի որ այդ ամենը՝ բնությու՜նն է պահանջում, այլ ոչ թե այս կամ այն առանձին անհատները։

Եկեք ինքներս մեզ հարց տանք. այդ ինչպե՞ս է ստացվել, որ, օրինակ. Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Գերմանիան, Ռուսաստանը, Ամերիայի Միացյալ Նահանգները և շատ այլ պետություններ այդքան մեծ տարածքներ ունեն և ուժեղ պետություններ են համարվում, իսկ նրանցից որոշները նույնիսկ զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու իրավունք են ստացել, երբ շատ այլ ազգեր՝ ոչ հզոր բանակ ունեն, ոչ էլ առավել ևս՝ զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու իրավունք։ Պատասխանը հետևյալն է՝ միայն այն պետությունն ու ազգն է ուժեղ, որն ըմբռնել է բնության օրենքները և սկսել է պայքարը՝ իր ազգային տարածքների ու հայրենիքի միացման ուղղությամբ, դրանք՝ միասնության բերելու համար, որովհետև, ինչպես արդեն նշել եմ, այդպիսի ազգերը լավ են հասկացել, որ յուրաքանչյուր ազգ կարող է ունենալ միայն մե՜կ հայրենիք և միայն մե՜կ հայրենիք ունենալով տվյալ ազգը կարող է ոչ միայն գոյատևել, այլ նաև հնարավորություն ունենալ զարգանալու՝ բնական ճանապարհով։

Իսկ հիմա վերադառնանք Հայաստանին․ այդ ինչպե՞ս ստացվեց, որ այն հզոր և հարուստ՝ Տիգրան Մեծի կայսրությունը՝ ներկայիս աղքատ, թույլ և մասնատված Հայաստանի վերածվեց։ Պատասխանը նույնպես պարզ է. ի տարբերություն վերոնշված պետություններին ու ազգերին, մեզ մոտ պատմությունը հակառակ ընթացք է ստացել՝ պատմական ինչ որ մի փուլում մենք՝ հայերս, արժեզրկելով այդ բնական օթևանի՝ ազգային տարածքի դերն ու նշանակությունը, շեղվեցինք բնության օրենքներից։ Դա տեղի ունեցավ, մասնավորապես, քրիստոնեության ներմուծմամբ, իսկ ինչն ավելի կարևոր է՝ այդ գաղափարի էությունը չհասկանալու պատճառով։ Ո՞րն էր մեր սխալը… մեր՝ այդ գաղափարի սխալ մեկնաբանությու՜նը… ա՜յն, որ ընդունելով այդ գաղափարը, մենք չհասկացանք այդ գաղափարի էությունն ու դրա ներմուծման իրական նպատակներն ու պատճառները… մենք միամտաբար սկսեցինք այն բառացիորեն հասկանալ ու մեկնաբանել… երևութականն այսուհետ՝ մեզ համար իրական իշխանությունից առավել կարևոր դարձավ… մենք փոխարինեցինք դրանով մեր ամբողջ ազգային փառավոր անցյալը… մենք ինքներս քանդեցինք.մեր նախարարական տները, մեր աշխարհիկ իշխանության ու պետականության հիմքերը, այն հզոր պետությունը՝ քրիստոնեական համայնքի վերածվելով։ Այդ պահից սկսած և մինչ օրս մեզ համար կարևոր չի եղել ազգային տարածքը, որն առաջի՜ն անհրաժեշտությունն է՝ ազգի գոյության համար։ Եվ այսօր էլ՝ 1918 թվականից մինչ 2022 թվականը, Հայաստանի պետական այրերին բոլորովին գարշելի չի թվում՝ հրաժարումն ազգային տարածքներից, դրանց զիջումը մեր ոխերիմ թշնամիներին և իրական պայքարի բացակայությունն այդ տարածքների համար։

Ուստի, կրկնում եմ՝ հայոց ազգային գաղափարախոսության հիմնական նպատակը՝ ազգային ու պետական տարածքի արժևորումն է, պատմական հայրենիքի կորցրած տարածքների ազատագրու՜մն է  և աշխարհում ազգային՝ տարածքային, մշակութային ու գաղափարական գերազանցության ապահովու՜մը։ Ժողովուրդների պայքարը՝ միացյալ հայրենիքի անկախության համար՝ հավերժական գործընթաց է։ Այն ազգերը, որոնք այդ պայքարը դադարեցնում են, կորցնում են հայրենիքը և կործանվում, և այդ ամենը մենք մեր սեփական փորձից գիտենք։ Ուստի, հայ ժողովուրդը, եթե կամենում է գոյատևել, պարտավոր է՝ Ազգի, Հայրենիքի, մշակույթի և անկախ պետականության գաղափարները՝ ազգային դաստիարակության առանցք դարձնել։ Այդ գաղափարների քարոզչությունից հրաժարումը՝ ինքնասպանությա՜ն է համազոր։ Ազգը պետք է նույնանա իր հայրենիքի հետ։ Անկախ հայրենիքն ու պետականությունը պետք է յուրաքանչյուր հայի բարձրագույն գաղափարները լինեն։

  • Հայրենիքը, սակայն, չի տրվում հենց այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը։ Դա ձեռք է բերվում ամեն մի սերնդի և նրա առանձին անդամի կողմից՝ հայրենաճանաչությամբ, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով։ Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան։ Կարելի է, վերջապես, իրավապես հայրենասեր լինել, իսկ հոգեպես՝ անհայրենիք։ «Արժանի չես Հայրենիքիդ, – գրում է Գարեգին Նժդեհը, – եթե այն չես դավանում իբրև գերագույն նպատակ, իսկ անձդ՝ իբրև միջոց»։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին ծավալված հայոց ազգային-ազատագրական պայքարի՝ «Մահ կամ Ազատություն» կարգախոսը ելնում էր՝ Հայրենիքի համար զոհվելու պատրաստակամության հիմնադրույթից։ Այն ժողովուրդները, որոնք չեն հանգել այս սուրբ իմաստությանը, և պատրաստ չեն եղել իրենց կյանքը զոհաբերելու՝ Հայրենիքի ազատությանն ու անկախությանը, կործանվել են պատմության քառուղիներում։ Եվ իսկապես, բոլորս գիտենք, թե մեզ վերջում ինչ է սպասվում… ուստի, այդ վերջն արժի ընդունել պատվով և ազատ, այլ ոչ թե ստրկացած, այդպես չէ՞։
  • Հայրենիքը՝ հավերժ ազգային-պատմական կարգ է։ Այս առումով, սփյուռքը, ինչպես արդեն նշել եմ, պետք է՝ իր բնական միջավայրը վերադարձվի, իսկ արտագաղթը հայրենիքից, ոչ մի պատճառաբանությամբ չի արդարացվում… յուրաքանչյուր արտագաղթի միտումները՝ ներգաղթի պետք է վերածվեն։ Ժողովրդի ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը, առավել ևս՝ ազգային ճնշումները, տնտեսական թշվառ վիճակը և այլն, հիմք չեն՝ հայրենիքը լքելու համար։ Հայը՝ իր հայրենիքից կտրվելը պետք է որպես ողբերգություն դիտարկի, քանի որ հողից կտրվելն ինքնի՜ն արդեն, պատմական կտրվածքով՝ պարտություն է։ Սերունդների պայքարով է ապահովվում ազգի և հայրենիքի հավերժությունը։ Հայրենասիրության մարումն անխուսափելիորեն հանգեցնում է հայրենիքի և ազգի ոչնչացմանը։ Ապրում և գոյատևում են միայն այն ժողովուրդները, որոնք անձնազոհաբար պայքարում են իրենց հայրենիքի անկախության համար։ Հայրենիքն առանց արյան ու զոհաբերության չի պահվում, այն՝ դարերի ընթացքում ժողովրդի թափած արյունով է սրբագործվում, իսկ հողը՝ հասարակ տղա և աղջիկ հերոսների արյունով է հայրենիք դառնում։ Կռվելով և արյամբ՝ ազգը հայրենիք է պահում, իսկ փախչելով՝ իր կյանքն է պահպանում, բայց կորցնում է հայրենիքը, ինչով իր և իր ժառանգների՝ որպես հայի կործանման սկիզբն է դնում։ Հայրենիքից արտագաղթած զանգվածներն արտերկրի պայմաններում աստիճանաբար օտարանում են՝ սեփական հայրենիքից, իսկ նրանց սերունդների մոտ՝ երկրորդ հայրենիքի գաղափարն է առաջանում, որն ամբողջովին սու՜տ գաղափար է։ Արտերկրում հայերը դարերի ընթացքում կորցրել են հայրենիքի գաղափարը և ձուլվել՝ տեղի ժողովուրդների մեջ… այդ է վկայում հայ գաղթօջախների պատմությունը և անկասկած այդ նույն ճակատագիրն է սպասում նաև ներկայիս սփյուռքահայությանը։ Ուստի, հայ ազգն ու հայոց պետությունը պետք է մշտապես բարձր մակարդակով վարեն՝ Ազգի և Հայրենիքի գաղափարների քարոզչությունը, մշտապես թարմ պահեն ժողովրդի պատմական հիշողությունը։ Հայաստանը՝ ինչպես ամեն մի պատմամշակութային երկիր, յուրատեսակ մարմին է, նրանում ավելի՜ ուժեղ բաբախում է հայկական զարկերակը, նրանում ավելի՜ խորը՝ հայկական շունչն է։ Իբրև կենդանի մարմին, Հայաստանը չի կարող հրաժարվել ո՜չ իր անցյալից, ո՜չ իր ապագայից։ Թեկուզ նա վիրավոր է, արյունաքամ է լինում, բայց նա մեռած չէ՜։
  • Այսպիսով, ամեն ժողովուրդ՝ ի՜ր սեփական ուսերի վրա է կրում իր պատմական բախտի բեռը։ Ոչ մի՝ ապրելու իրավունք ու ձգտում ունեցող ժողովուրդ կամովին չի հրաժարվում իր պատմական իրավունքներից, իսկ պատմական իրավունքներից հրաժարվող ժողովուրդները չեն դիմանում պատմական քննությանը և կործանվում են։ Պատմական բեռից հրաժարվում են միայն ապազգային ուժերն ու պարտվողականները։ Ազգային գաղափարախոսության առանցքը՝ Ազգի և Հայրենիքի հիմնադրույթներն են։ Ուստի, ազգային գաղափարախոսությունն այլընտրանք չունի։ Կամ դու մշտապես հետևում ես դրան, կամ որպես ազգ ու ցեղ՝ ոչնչանում ես։

3) Ցեղը։

Նշված նպատակներին հասնելու համար, սակայն, անհրաժեշտ է մեկ այլ կարևորագույն բան՝ մեր ցեղի ճշգրիտ և իրական պատմության ուսումնասիրությունն ու վերլուծությունը, նրա անգին ժառանգության նշանակության հասկացողությունը։ Չէ՞ որ ինչ էլ որ անում է մարդը, նա միշտ և ամենից առաջ՝ իր ցեղի ներկայացուցիչն է: Իսկ գաղափարների և զգացմունքների այն պաշարը, որը տվյալ ցեղի բոլոր անհատները, ծնվելով, աշխարհ են բերում՝ ցեղի հոգի՜ն է կազմում: Իր էությամբ անտեսանելի այդ հոգին՝ շատ տեսանելի է իր դրսևորումներով, քանի որ իրականում հենց նա՛ է ​​ղեկավարում ժողովրդի ամբողջ էվոլյուցիան: Ժամանակակից մարդն ի վիճակի չէ խույս տալ այն օրենքներից, որոնց ենթարկվել էին նրա նախնիները։

Ցեղը կարելի է համեմատել՝ կենդանի էակ կազմող բջիջների միության հետ: Միլիարդավոր այդ բջիջները շատ կարճ կյանք ունեն, մինչդեռ դրանց համադրությամբ ձևավորված արարածի գոյության տևողությունը համեմատաբար շատ երկար է։ Բջիջները, հետևաբար, միաժամանակ ունեն և՜ անձնական կյանք, և՜ հավաքական.վերջինս այն էակի կյանքն է, որի համար նրանք որպես նյութ են ծառայում: Նույնպես, ցեղի յուրաքանչյուր անհատ ունի շատ կարճ անհատական ​​կյանք  և շատ երկար՝ հավաքական: Այս վերջինը՝ ցեղի կյանքն է, որի մեջ նա ծնվել է, որի շարունակությանը նա նպաստում է, և որից նա միշտ կախված է: Ամուր կառուցված հավաքական հոգու ձեռքբերումը տվյալ ժողովրդի համար՝ իր մեծության գագաթնակետն է: Իսկ այդ հոգու քայքայումը՝ միշտ նրա անկման ժամն է նշանակում: Օտար տարրերի միջամտությունն՝ այս քայքայմանը հասնելու ամենատիպիկ միջոցներից մեկն է: Հետևաբար, ցեղը պետք է դիտարկվի որպես մշտական էություն, որը ենթակա չէ ժամանակի ազդեցությանը: Այս մշտական էությունը բաղկացած է ոչ միայն այս պահին այն կազմող կենդանի անհատներից, այլև մահացածների մի երկար շարքից, որոնք իրենց նախնիներն էին: Ցեղի իրական իմաստը հասկանալու համար պետք է այն մտովի շարունակել՝ միաժամանակ և՜ դեպի անցյալը, և՜ դեպի ապագան: Նրանք ղեկավարում են անգիտակցության անչափելի ոլորտը` այն անտեսանելի ոլորտը, որն իր վերահսկողության տակ է պահում մտքի և բնավորության բոլոր դրսևորումները:

Հարկ է նշել, որ ժողովրդի ճակատագիրը շատ ավելի մեծ չափով ղեկավարվում է ոչ թե ողջ, այլ հենց մահացա՜ծ սերունդներով: Հենց նրա՛նք ու միայն նրա՛նք են դրել տվյալ ցեղի հիմքը: Երկար դարեր շարունակ նրանք ստեղծել ու ստեղծագործել են գաղափարներ ու զգացմունքներ և հետևաբար՝ մեր վարքագծի բոլոր խթաններն ու դրդիչ պատճառները: Մահացած սերունդները փոխանցում են մեզ ոչ միայն իրենց ֆիզիկական ու բնախոսական կազմվածքը, այլ նրանք մեզ նաև ներշնչում են իրենց մտքերը: Հենց մահացածնե՛րն են ողջերի միակ ու անվիճելի տերերը: Մենք կրում ենք նրա՛նց սխալների ծանրությունը և պարգևատրվում՝ նրա՛նց արժանիքների համար։ Իսկ սա նշանակում է, որ մե՛ր գործողություններից է նաև կախված մեր ցեղի՝ ապագա սերունդների բարօրությունը։

  1. Ավարտելով խոսքս։

Ծննդյան իսկ պահից սկսած մարդկային կյանքը՝ մի անվերջ պայքար է, որում ողջ են մնում միայն ամենաուժեղները։ Այդպիսի՜ պայքարը պետք է միշտ փնտրել, դրա՜ն է պետք միշտ ձգտել, և դրա առկայությամբ՝ ուրախանալ։ Հենց ա՜յդ պայքարն է՝ մեր ուժի աղբյուրը, հենց նա՜ է սնում մեր մարմինն ու ոգին։ Նույնն էլ վերաբերում է ազգերին, ուստի միայն մեկ պայման կա՝ նման պայքարի հաջողականությունը պայմանավորված է նրա համազգայնության ընդգրկման չափով, այսինքն՝ որքան մեծ ու համազգային լինի այդ ընդգրկումը, այնքան և ավելի հաջողակ։

Ասում ես. լավ դաշնակիցներ չունե՞ս… իսկ ո՞վ է քեզ խոստացել, որ պետք է ունենաս՝ Նոյը թե՞ Ադամը։ Քո դաշնակիցը՝  դու՜ ես միայն, քո՜ տեսակն է, քո՜ ցեղն է, քո՜  գենոֆոնդն է… ընդամենը սովորիր այն ճիշտ օգտագործել։ Քո՝ ցեղային ուժն ու հասկացողությունն է միայն, որ ծնում է քո ազգային իրավունքները։ Օտարների մե՞ջ ես դաշինք փնտրում… ակնհայտ է, որ բանականությունն ու ոսկին՝ հրացանից շատ ավելի լավ զենքեր ու գործիքներ են, բայց այնուամենայնիվ, ասում են. «դաշինքը միշտ սրի ծայրին է» լինում։ Այսինքն՝ եթե «սուր» ունես, ուրեմն կլինի և քո օտար դաշնակիցը։ Ուստի՝ ստեղծի՜ր լավագույն ու հզորագույն զինատեսակները, բայց ոչ թե օտարների, այլ հենց քե՜զ համար, և քեզ հետ ստիպված հաշվի կնստեն։ Ու՞ր է քո զանգվածային ոչնչացման զենքը. փո՞ղ չունես, թույլտվությու՞ն, համարձակությու՞ն թե համապատասխան հասկացողություն։ Այն ունենալը՝ քո՜ ու միայն քո՜ իրավունքն է։ Ոչ թե շքեղ ելույթներով, մեծամասնության քվեարկությամբ կամ մշտական զիջումներով, այլ միայն կոշտ ուժով և արյամբ են լուծվում մեր աշխարհի մեծ հարցերը։ Ասում ես. հզոր թշնամիներ ունե՞ս… հիանալի է, քանի որ որքան հզոր է քո թշնամին, այնքան ավելի հզոր կլինես դու՝ նրան ոչնչացնելուց հետո… անխնա և անդադար կրծի՜ր այդ թշնամիների կոկորդը՝ բոլոր բնագավառներում… որքան կարողանում ես… քանի դեռ ուժ ունես… քանի դեռ շնչում ես… քանի դեռ գոյություն ունես։ Յուրաքանչյուր դաժանությանը՝ կրկնակի դաժանությամբ պետք է պատասխանես։ Թե՜ հարձակումը, և թե՜ պաշտպանությունը, եթե դու կարողանում ես դրանք իրականացնել՝ քո բնական իրավունքներն են։ Սրա՜նք են բնության օրենքները, սա՜ է թելադրում բնական ընտրությունը… իսկ «բնական» լինել՝ բնության պես ոչ բարոյական լինել է նշանակում։ Բնությունն այսպես է. ցանկացած բույս՝ այլ բույսատեսակի հաշվին է ապրում, կենդանիներն ապրում են՝ այլ կենդանիների տեսակների հաշվին… և եթե դու, որպես ազգի մի տեսակ, ընդունակ չես նման կերպ վարվել՝ ուրեմն քո տեսակը՝ մի բույս, մի կենդանի էլ չարժե։ Պետք չեն երգ ու պարային կամ շախմատային մրցանակներ, այլ պետք են հոգով ու սրտով՝ իրենց ցեղի իրական նշանակությունը հասկացող հայեր։ Պետք չեն զորահանդեսներ, բայց հզոր բանա՜կ է անհրաժեշտ։ Պետք չեն հայտնի սփյուռքահայեր, բայց կրկին՝ հզոր ու փառավոր Արմենիա՜ է պետք։ Պարզապես լինե՜լ է պետք, այլ ոչ թե երևալ։

Ինչևէ, ես համոզված եմ, որ ռազմավարությունն ու նախագիծը՝ սրա՜նք միայն նշանակություն ունեն, և չկա առավել գործնական բան, քան ճշտգրիտ տեսությունը։ Ուստի, շատերը ճիշտ չեն հասկանում «ՈՒԺ» հասկացությունը. իրականում դա այն չէ, թե որքան ուժեղ ես դու հարվածում, այլ այն, թե ինչպես ես դու ընդունում կյանքի հարվածները, ինչպես ես դու հաղթահարում դժվարություններն ու դիմադրում բոլոր մարտահրավերներին, ինչպես ես անկումից հետո բարձրանում և կրկին առաջ շարժվում։ Այո՜, մենք պետք է սկսենք այնտեղից, որտեղ որ կանք այժմ։

Այսպիսով,

  • հիշաչա՜ր եղիր, ու երբեք մի՜ ներիր քո թշնամիներին, առանց՝ նրանց կողմից տված վնասի համարժեք հատուցում ստանալու… միշտ վրեժխնդի՜ր եղիր նրանցից՝ քեզ հասցված տառապանքների համար, և թող այդ վրեժխնդրության սուրբ ցանկությունը երբեք թույլ չտա քեզ՝ ընկճվելու, կոտրվելու և հանձնվելու;
  • մի՜ հարմարվիր՝ քո հանդեպ անարդարության հետ և պահանջատե՜ր եղիր քո ցեղային շահերին ու իրավունքներին, քանի որ սեփական վիճակից դժգոհությունը՝ այն ազնիվ գրգիռն է, որ տանում է քեզ դեպի բարվոքում։

ՀԳ

 

Ունենք ընտրություն՝ տիրապետության և ոչնչացման միջև։ Ուստի, աշխարհը փոխել՝ մեզ՝ հայերիս համար՝ բոլորովին խելագարության կամ ցնորքի հարց չէ, այլ պարզապես՝ արդարության վերականգնման հարց է։ Դժվա՞ր է… վախենու՞մ ես, որ ոչինչ չի ստացվի… կասկածու՞մ ես… Դե գիտես՝ երբ դու որևէ բան փորձում ես, ելքը կարող է երկակի լինել՝ կամ քեզ կհաջողվի քո նպատակին հասնել, կամ ոչ, սակայն առանց այդ փորձի միանշանակ է՝ դու դատապարտված ես։ Ինչևէ, ես վստահ եմ, որ համառության շնորհիվ կարելի է հասնել ամեն ինչի՝ լինի դա ճիշտ, թե՝ սխալ, լինի  լավ, թե՝ վատ: Այո՜, նման մտադրություններին երբեք էլ չեն հասնում արագ և հեշտ… հոգ չէ։ Թող այդ վեհ նպատակին հասնելու ճանապարհը՝ մի քանի սերունդներ արժենա, թող այն լինի դանդաղ, բայց անդադար՝ անշեղորեն սողոսկելով, սպասելով, գույնը փոխելով, բայց մշտական ու շարունակական։ Ջուրը ծակում է քարը ոչ թե ուժով՝ այլ հաճախակի կաթումով։ Ուստի, սիրելի ազգ, կհանդիպենք ազգովի Հայկական լեռնաշխարհի՝ Արմենիայի սուրբ Արարատյան լեռան լանջին՝ վաղը… մյուս օրը… մեկ ամսից… հաջո՜րդ տարի։ Եվ թող Հայկ ու Վահագն Աստվածների շողքը մեր ցեղից անպակաս լինի։

Արամ Ասրյան

P.S. Стаття опублікована спеціально для вірменської аудиторії видання “Новий формат”
Поділитись